A
A
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը նորից կալանավորվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․ «Վերջին իրադարձությունների ֆոնին իշխանությունների ուղիղ հրամանով նորից կալանավորվում է Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան դաշինքի» պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Ուղերձը պարզ է՝ Հայաստանում պետք է ոչնչացնել դիմադրության ընդունակ ցանկացած բջիջ» ։
Միաժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է Սարգսյանն անգամ պատշաճ չի ծանուցվել:
Պատգամավորները այս պահին Վարդաշեն ՔԿՀ-ում են։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել մոտ մեկ ամիս առաջ։ Հոկտեմբերի 26-ին առաջին անգամ մասնակցեց ԱԺ նիստին ու երդվեց։