Ինչու ոչ մուսուլման քաղաքացիները լքեցին Թուրքիան․ թուրք իրավապաշտպան
Աջակցիր «Ա1+»-ինԹուրք իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Իսմայիլ Աքբուլութը, ով ներկայումս բնակվում է Միացյալ Նահանգներում, դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Աքբուլութը գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։
Թուրք իրավապաշտպանը հայտնել է, որ դատապարտում է նաև քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ Թուրքիայի իշխանությունների կողմից հետագայում իրականացված հետեղեռնյան քաղաքականությունը։
«Ի՞նչն էր պատճառը, որ շատ ոչ մուսուլման քաղաքացիներ Հայոց ցեղասպանությունից տարիներ անց լքել են Թուրքիան։ 1942 թվականին ընդունված ունեցվածքի հարկը, որը հիմնականում գանձվում էր ոչ մուսուլմաններից։ Հարկի նպատակը փոքրամասնություն կազմող ոչ մուսուլման քաղաքացիներին ֆինանսական վնաս պատճառելն էր»,-գրել է Աքբուլութը:
Ունեցվածքի հարկը հարկատուներին բաժանում էր 4 խմբի` մուսուլմաններ, ոչ մուսուլմաններ, օտարներ, իսլամ ընդունած կրոնափոխներ: Եթե թուրքերը պարտավոր էին իրենց տարեկան եկամտից 5 տոկոս վճարել, ապա հույների համար այն կազմում էր 156, հրեաների` 179, իսկ հայերի` 232 տոկոս: