Բացել լրահոսը Փակել լրահոսը
248718969_278339870967303_8714841104231880392_n
A A
Քաղաքականություն

Քերոբյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Այսօր հանդիպել եմ ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ:Այս մասին գրառում է կատարել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Քերոբյանը։

«Խոսել ենք այս տարի հուլիսի վերջին Վրաստան կատարած այցիս եւ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ տարվող ընթացիկ աշխատանքների մասին։

Մեր վրացի գործընկերոջը նաեւ փոխանցել եմ Հայաստանի բիզնես ասոցիացիաների, այդ թվում՝ նեղ ոլորտային ասոցիացիաների եւ միությունների կոնտակտներ, որ համատեղ ակտիվացնենք երկու երկրների բիզնես համայնքների միջեւ համագործակցությունը»,-գրել է նա։