Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մենք այդպիսի գերնպատակ չունենք բոլոր ՏԻՄ ընտրություններում հաղթելու․ Սանոսյան (տեսանյութ)

Հայաստանում նախատեսվում է ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ ներկա էներգաբլոկը կաշխատի մինչև 2036 թվականը և հետևաբար 2027 թվականից հարկավոր կլինի կառուցել նոր էներգաբլոկ, քանի որ կառուցումը կտևի  6-7 տարի։

Գնել Սանոսյանը իր պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ անդրադարձավ ձեռքբերումներին ու կատարվելիք աշխատանքներին, նշեց, որ Եվրամիության կողմից տրամադրվելիք 2,6մլրդ եվրոյի մի զգալի մասը հենց այդ ոլորտի զարգացմանն է տրամադրվելու։

Անդրադառնալով Տաթև-Աղվանի անտոճանապարհին, նախարարը նշեց, որ այն ասֆալտապատվել է և ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Ինչ վերաբերվում է Իրանի շահագրգռվածությանը Սյունիքում ավտոճանապարհների կառուցել, Գնել Սանոսյանը ասաց, որ այդ հարցի շուրջ տեղի են ունենում երկկողմ քննարկումներ։

Նախարաըը վերջում անդրադարձավ նաև ավարտված և առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին և նշեց, որ ինքը խնդիր չի տեսնում, երբ իշխանությունը չի հաղթում բոլոր համայնքներում․ «Մենք այդպիսի գերնպատակ չունենք Հայաստանում բոլոր ՏԻՄ ընտրություններում հաղթելու։ Բոլոր այն համայնքներում, որտեղ մեր քաղաքական ուժը կպարտվի, մենք կաշխատենք ընտրված համայնքապետերի հետ, այդպիսի խնդիր չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում