Բացել լրահոսը Փակել լրահոսը
gettyimages_151866505
A A
Քաղաքականություն

ԱՄՆ Պետքարտուղարության բյուրոն՝  Շուշիի մոտակայքում ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական անձի սպանության մասին

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոն թվիթերի իր էջում  գրառում է արել, անդրադառնալով Շուշիի մոտակայքում ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական անձի սպանությանը։

«Դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ ակտիվացնել համագործակցությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,- ասվում է գրառման մեջ։