Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

2021 թ դափնեկրի անունը՝ Մատենադարանի ձեռագրում

Ավանդույթի համաձայն՝ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունն արձանագրվել է «Մատյան մարդասիրաց» մերօրյա յուրօրինակ ձեռագրում, որում ներկայացված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը:

Իր տեսակի մեջ եզակի այս ձեռագիրն ստեղծվել է 2018 թ. Մատենադարան - Matenadaran-ում՝ հնագույն հայկական տեխնիկայի եւ նյութերի կիրառմամբ:

2021 թ. առաջին անգամ «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը դուրս բերվեց Մատենադարանից եւ տեղափոխվեց Վենետիկ՝ հայկական ամենակարեւոր մշակութային օջախներից մեկն աշխարհում, որտեղ 1512 թ․ հրատարակվել է առաջին հայալեզու տպագիր գիրքը: