Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Տոկիո-2020. Արման Դարչինյանը նոկաուտով պարտվեց և ավարտեց ելույթները

Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում Հայաստանից հանդես եկող Արման Դարչինյանը չկարողացավ մեդալ նվաճել:

Այսօր մեր 75 կգ քաշային բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչ փուլում հանդիպեց աշխարհի փոխչեմպիոն Էումիր Մարսյալի հետ: Մարտն ավարտվեց արդեն առաջին ռաունդում, քանի որ ֆիլիպինցի բռնցքամարտիկը նոկաուտի ենթարկեց Արման Դարչինյանին: Այդպիսով, մեր մարզիկն ավարտեց ելույթները Տոկիոյում:

Հիշեցնենք, որ մեր 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նույնպես մտել է քառորդ եզրափակիչ և օգոստոսի 3-ին կանցկացնի իր երրորդ մրցամարտը: