Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 8-ը մայիսի․ Եռաբլուրում ազատամարտիկները խստորեն քննադատեցին նախագահ Քոչարյանին (տեսանյութ)

1992-ի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը հայկական կազմավորումներն ազատագրեցին հայոց հինավուրց Շուշին։

1995-ի այս օրը Հայաստանում նշվում էր Մեծ հայրենականում տարած հաղթանակի՝ վերականգնված տոնը։ Տոնի շրջանակներում Բաղրամյան պողոտայում մարշալ Բաղրամյանի հուշարձանի հիմնաքարը դրվեց։

1996-ի մայիսի 8-ին Բաքվից Երեւան ժամանեց Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովը՝ իր հետ բերելով ազատ արձակված 35 ռազմագերու։ Մաքոքային դիվանագիտության շրջանակներում պատանդների եւ ռազմագերիների փոխանակում էր իրականացվում։ Նույն օրը Պրիմակովը եղավ Ստեփանակերտում, որտեղ Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին ազատ արձակելու խոստում տվեց։

1997-ի մայիսի 8-ին կայացած հավաքում Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունն էին հիմնավորում ոչ միայն կոմունիստները, այլեւ հայտնի մտավորականներ, որոնց թվում էին Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Իգոր Մուրադյանը։ Հավաքին մասնակցում էր նաեւ Ռուսաստանից ժամանած Թելման Գդլյանը։

2000 թվականի մայիսի 8-ին Եռաբլուրում Երկրապահ կամավորականի օրը նշող ազատամարտիկները դժգոհություն էին հայտնում վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկման առթիվ խստորեն քննադատելով նախագահ Քոչարյանին։

Նույն այս օրը Արկադի Տեր-Թադեւոսյանը հայտարարեց Ազատամարտի վետերանների միության հիմնադրման մասին՝ նշելով, որ իրենց կազմակերպությունը սատարում է իշխանությանը։

2001-ի մայիսի 8-ին Հայրենական պատերազմի 40 վետերանի մեծարում էին Ազգային Ժողովում։

2001-ի մայիսի 8-ին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարությանը 300 000 դոլարի չափով դրամաշնորհ հատկացրեց՝ հակակոռուպցիոն հայեցակարգի մշակման համար։ Մանկական այգում բացվեց շախմատի ակումբ. այդ նպատակով Կենտրոն թաղապետարանը հատկացրել էր 4 մլն դրամ։

2009-ի այս օրը հարց ուղղվեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին՝ ժամանակը չէ՞, որ ինքնապաշտպանական նպատակներով զենք կրելու իրավունք տրվի լրագրողներին։ Երեւանի ավագանու 2009 եւ 13 թվականների միջեւ համեմատական էր անցկացնում Սասուն Միքայելյանը: