Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զախարովան՝ Ղազախստանում Միրզոյանի և Բայրամովի հանդիպման մասին (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսում մեկնաբանել է Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպումը Ալմա-Աթայում։

«Մենք ողջունում ենք այդ հանդիպումը։ Պատրաստ ենք աջակցել կարգավորման գործընթացին։ Հիշեցնեմ՝ ապրիլի 22-ին հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի նախագահները։ Այսօր էլ ՌԴ ղեկավարը կհանդիպի ՀՀ վարչապետին, որի ընթացքում կքննարկվեն խաղաղության, անվտանգության ու կայունության հարցերը Հարավային Կովկասում», – նշել է Զախարովան։