Ամփոփվել է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմփոփելով Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը.
🔹 Կայացել է համապարփակ քննարկում և փաստաթղթերի ստորագրում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ՝ ի շարունակություն 2023թ. հոկտեմբերին Հունգարիայի նախարարի՝ Երևան կատարած այցի: Ի թիվս այլ հարցերի, ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու մայրաքաղաքներում հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանությունների մակարդակով:
🔹 հանդիպումներ փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի և Ազգային ժողովի նախագահի տեղական Իշտվան Յակաբի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային, ինչպես նաև ԵՄ հետ ՀՀ գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր: Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության հաստատման ջանքերին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: