Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները Երևանում ծանոթացել են Եվրոպայի առաջնության անցկացման համար առաջարկվող պայմաններին
Աջակցիր «Ա1+»-ինՀրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը Երևանում հյուրընկալելու հայտի շրջանակում ենթակառուցվածքների ուսումնասիրության և պայմաններին ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային ֆեդերացիայի աշխատանքային հանձնաժողովի անդամները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԵԱ-ի հանձնաժողովի անդամներն այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ուսումնասիրել նաև մայրաքաղաքի հյուրանոցային համակարգը:
Բացի Հայաստանից՝ 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել նաև Բուլղարիան:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի շանսերը բավական բարձր են գնահատվում:
Եվրոպայի առաջնության անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մեկ ամսվա ընթացքում:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ