Բացել լրահոսը Փակել լրահոսը
publika.ge-1-13
A A
Քաղաքականություն

Լարված իրավիճակ Թբիլիսիում․ ընդդիմադիրները գրավել են խորհրդարանի նիստերի դահլիճը (տեսանյութ)

Այսօր առավոտվանից Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունից հետո լարված իրավիճակ է խորհրդարանի մուտքերի դիմաց: Այս մասին հայտնում է https://www.aliq.ge/ կայքը։

Խորհրդարանի մուտքերի մոտ մոբիլիզացված ոստիկանությունը թույլ չէր տալիս ընդդիմադիր պատգամավորներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին մուտք գործել խորհրդարան:

Ավելի ուշ վերջիններիս հաջողվեց մտնել խորհրդարանի նիստերի դահլիճ: Ընդդիմադիր պատգամավորները գրավել են խորհրդարանի նախագահի աթոռը և հայտարարում են, որ թույլ չեն տալու խորհրդարանը շարունակի աշխատանքը, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել: