Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ռուս սակրավորները ականազերծում են իրականացնում Մարտունու շրջանում (տեսանյութ)

ՌԴ խաղաղապահ առաքելության ինժեներ-սակրավորները շարունակում են մաքրել ԼՂ տարածքը ականներից ու պայթյունավտանգ իրերից։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ներկայումս ռուս խաղաղապահները ականազերծման աշխատանքներ են իրականացնում ԱՀ Մարտունու շրջանի բնակավայրերում ու գյուղատնտեսական նշանակության դաշտերում։

Ռուս խաղաղապահների ականազերծման խմբի զինծառայող Ալեքսեյ Բոյտիցևը գերատեսչությանը հայտնել է, որ օրական իրենք անցնում են մոտ 1 հեկտար տարածություն։ Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են զինամթերք ու պայթյունավտանգ իրեր, որոնք տեղափոխվել են Բալիջա հրաձգարան ոչնչացվելու համար։