Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-16
A A
Սպորտ

Հայաստանի Մ-16 հավաքականը վստահ հաղթեց Լիբանանի Մ-16 թիմին

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում այսօր մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշար, որին մասնակցում են 4 թիմ։ Բացման խաղում Հայաստանի Մ-16 հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Լիբանանի Մ-16 հավաքականին։

Մեր թիմից գոլերը խփեցին Գագիկ Սիմոնյանը (5-րդ րոպե), Սամսոն Հակոբյանը (68, 90+1) և Գոռ Վանոյանը (86): Այսօր երեկոյան Հայաստանի Մ-15 հավաքականը կհյուրընկալի Ղրղըզստանի Մ-16 հավաքականին։