Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid-19-2
A A
Պաշտոնական

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 769 նոր դեպք

Հունիսի 19-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 769 նոր դեպք՝ տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 460 մարդ, մահացել է 17 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 358 360 դեպք, ապաքինվել է 343 837 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 5 148 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 272 փորձարկում, այդ թվում 13 544-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 728-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 2.46% է, վերջին 14 օրվանը՝ 2.46%, վերջին 7 օրվանը՝ 2.62%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 229 906 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 232 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 44 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 764 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 584 անձ: