Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մեզ թույլ չեն տալիս պարգևատրել Հայաստանի լավագույն ուսանողներին. Գոհար Ղումաշյան (տեսանյութ)

Մեզ թույլ չեն տալիս պարգևատրել Հայաստանի լավագույն ուսանողներին, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

«Ինչպես հայտնել ենք՝ 2025 թվականի ավարտին Սարգիս Կարապետյան հիմնադրամը հայտարարել էր  Հայաստանի 100 լավագույն ուսանող խորագրով մրցույթը։

Ստացել ենք ավելի քան  7,000 դիմում, մասնագիտական հանձնախումբը արդեն սահմանել էր նաև մրցույթի արդյունքները ամփոփելու ձևաչափը, սակայն 2026թ․ փետրվարի 6-ին ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ հերթական ընտրություններ անցկացնելու հրամանագիրը։ Ըստ այդմ՝ ուժի մեջ են մտել նաեւ այնպիսի կարգավորումները, որոնք  թույլ չեն տալիս հիմնադրամին իրականացնել մրցույթի ամփոփումը մինչև ընտրությունների ավարտը»,- ասել է նա։