Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանի ասուլիսը․ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ընտրություններից հետո կբարձրանա, եթե հաղթի գործող իշխանությունը։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները ՀԱԷԿ-ի (Հայկական ատոմային էլեկտրակայանի) համար նախատեսել են, իրենց հայտարարությամբ, 13 միլիարդ դրամի չափով «այլ ֆինանսական եկամուտներ», սակայն մինչ այժմ չեն պարզաբանել, թե ինչ եկամուտների մասին է խոսքը։ «Մենք կասկածներ ունենք, բայց մերկապարանոց հայտարարություններ չենք անելու, թող ասեն՝ ինչքան և որտեղից են գումարները ձեռք բերելու։ Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ իշխանությունները ամեն ինչ արել են, որպեսզի մինչև 2026 թվականի ընտրությունները էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա»,- նշել է Ղազինյանը։

Նա հավելել է, որ իշխանությունները խոսում են կուտակային կայաններ կառուցելու ծրագրերի մասին, և եթե դա իրականացվի, ապա արևային կայանների տեղադրումը կրկնակի կթանկանա։ Ղազինյանի դիտարկմամբ՝ 2021 թվականի ընտրություններից հետո իշխանությունները փոխել են իրենց վերաբերմունքը բիզնեսի նկատմամբ, իսկ 2026 թվականի ընտրություններից հետո իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ։