Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այո, Ադրբեջանին շոշափելի մաս է վերադարձվել , բայց դա փոքր մաս է կազմում․ Փաշինյանը Եղվարդում է (տեսանյութ)

Ադրբեջանին հանձնվել են ականապատ տարածքների ոչ բոլոր քարտեզները, բայց տրվել է դրանց շոշափելի մասը։ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ այնպիսի տպավորություն էր, որ ընդդիմությունը կամ հաշվարկել էր, կամ երաշխիք էր ստացել, որ գերիները գոնե առաջիկայում չեն վերադառնալու և հիմա սուգ ու շիվան են դրել, թե բա մեր քարտեզները տվել են, մեր ունեցած-չունեցածը տվել են, բոլորին կարելի էր վերադարձնել։ Ականապատ տարածքների քարտեզներ վերադարձվել են Ադրբեջանին։ Այնպիսի տպավորություն են ուզում ստեղծել, թե մենք ինչքան ունենք, բոլորը վերադարձվել է Ադրբեջանին։ Ամենևին այդպես չէ, վերադարձվել է մի փոքր մասը, բայց չեմ կարող ասել՝ ոչ շոշափելի մասը․ շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մասն է վերադարձվել»,- նշեց Փաշինյանը։