Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 23.05.
A A
Սպորտ

Ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը առաջինն է Եվրոպայում, իսկ Հայաստանը 2-րդն է թիմային հաշվարկով (տեսանյութ)

Հայաստանի հունահռոեմական ըմբշամարտի երիտասարդական հավաքականը ևս երկու մեդալ նվաճեց Սկոպյեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնոթյան վերջին օրը:

Մեր 72 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանը եզրափակիչ գոտեմարտում 6:0 հաշվով վստահ հաղթեց ուկրաինացի Անդրեյ Կուլիկին և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն:

60 կգ քաշային Տիգրան Մինասյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 8:0 հաշվով պարտության մատնեց իսպանացի Խուան Սուչիին և արժանացավ բրոնզե մեդալ:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում վաստակեց 6 մեդալ` 2 ոսկի, 1` արծաթ, 3` բրոնզ: Թիմային հաշվարկով մեր ընտրանին զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը` ետ մնալով միայն Ռուսաստանից: