Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պաշտպանության նախարարություն
A A
Պաշտոնական

ՊՆ-ը՝ Իրանում հայ զինվորների գտնվելու եւ բարձունք գրավելու՝ ադրբեջանական տեղեկատվության մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը:

«Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ մենք չունենք»,- «Արմենպրես»-ին ասացին ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ պաշտպանության նախարարությունը  նաեւ մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և բարձունք են գրավել:

«Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է  սահմանագծի վրա: Այդ սահմանագծի տարբեր հատվածներում, տարբեր բարձունքների վրա մենք էլ ունենք դիրքեր ու մարտական հերթապահություն ենք իրականացնում»,- նշեցին ՊՆ-ից «Արմենպրես»-ին։