Բացել լրահոսը Փակել լրահոսը
գումար
A A
Հասարակություն

Արտոնություն՝ 25․8 մլն դրամ մաքսատուրք չվճարելու համար

Գազաբալոնների արտադրությամբ զբաղվող «ՌՍՎ ԿՈՄՊՈՏԵԽ» ընկերությանը արտոնություն կտրամադրվի:    Ընկերությունը հայտ է ներկայացրել, որ իրենց արտոնություն տրամադրվի եւ Իրանից ներմուծված  350 մլն դրամի ապրանքների համար մաքսատուրք չվճարվի:  Այն  կազմում է 25․8 մլն դրամ։

Պոլիէթիլենը, էպոքսիդային խեժը, ալյումինային ձողերը, դետալները, փակաները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

  Ի դեպ, գործունեությունն իրականացվելու է Լոռու մարզում։ Նախատեսվում է ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։