A
A
Աջափնյակում տեղի ունեցած դեպքի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի․ մեկը մահացել է․ ԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:
1 քաղաքացի մահացել է:
Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Աջափնյակում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ։