A
A
Այսուհետ կենսաթոշակի տրամադրման չափը քաղաքացիները կարող են հաշվել ինքնուրույն
Աջակցիր «Ա1+»-ինԱյսուհետ կենսաթոշակի տրամադրման և ավանդների փոխհատուցման գումարի չափը քաղաքացիները կարող են հաշվել ինքնուրույն՝ Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Կենսաթոշակի և ավանդի հաշվիչ» պատուհանում անհրաժեշտ է մուտքագրել աշխատանքային ստաժի կամ ներդրված ավանդի չափը (ռուբլիով), և համակարգն ինքնաշխատ կերպով կտեղեկացնի հասանելիք գումարի մասին»,- գրված է նախարարության հաղորդագրության մեջ։