A
A
Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Աջակցիր «Ա1+»-ինԲաքվի դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավճիռը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Նշվում է, որ մեղադրող դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել էր ցմահ ազատազրկում։
Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինի ձերբակալվել և Բաքու էր տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Ադրբեջանում նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել մի քանի հոդվածներով։