Խախտումներ ենք հայտաբերել «Անի», «Մարիաննա», «Աշտարակ կաթ» ընկերությունների արտադրած կաթնաշոռում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Աշտարակ կաթ» ընկերության կաթում, «Երեմյան» (25%), «Արզնի կաթ» (20%) և «Բոնիլաթ» (17%) ընկերությունների թթվասերում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, ասուլիսին ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Կաթնաշոռի դեպքում իրավիճակը շատ ավելի վատ է։ 10 ընկերությունների կաթնաշոռերում հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր, ինչպես նաև կաթնաթթվային բակտերիաների անբավարար քանակ։
«Տարբեր խախտումներ են հայտնաբերվել բոլոր տասը ընկերությունների արտադրած կաթնաշոռերում. «Մարիլա», «Մարիաննա», «Չանախ» և «Միլկին» ընկերությունների կաթնաշոռում արձանագրվել է կաթնաթթվային բակտերիաների անբավարար քանակ։ «Արզնի կաթ», «Մարիլա», «Չանախ», «Անի», «Բոնիլաթ» և «Բիոկաթ» ընկերությունների արտադրած կաթնաշոռոերւմ հայտնաբերվել են խմորասնկեր և բորբոսասնկեր»,- ասել է Պիպոյանը։
Նա նշել է, որ արձանագրված արդյունքները վկայում են պետական վերահսկողության անարդյունավետության մասին։