A
A
ՃՈ ուժեղացված ծառայություն Վանաձոր, Արմավիր, Աբովյան, Աշտարակ և Սևան քաղաքաներում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՃանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները շարունակում են ուժեղացված ծառայությունները։
Հերթականն իրականացվեց մայիսի 7-ին և 8-ին՝ Վանաձոր, Արմավիր, Աբովյան, Աշտարակ և Սևան քաղաքներում։ Հայտնաբերվեց ճանապարհային երթևեկության կանոնների 330-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվեց 32 ավտոմեքենա։
Հայտնաբերվեց ոչ սթափ՝ 41, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 անձ, ինչպես և առանց համարանիշերի՝ 1, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 21, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 24, թաղանթապատված դիմապակիով՝ 19, հետախուզման մեջ գտնվող՝ 1 մեքենա։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։