Բացել լրահոսը Փակել լրահոսը
240421AytsTsitsernakaberd
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 24-ին, արտասահմանից Երևան վերադառնալուց անմիջապես հետո, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հուշահամալիրում: