Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վարժանք-հրդեհ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 23-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացրել է hրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման ուսումնավարժություն, որի ընթացքում իրականացվել է հրդեհաշիջում, փրկարարական աշխատանքների կազմակերպում, ինչպես նաև աշխատակիցների տարահանում: Հրդեհի մասին իրազեկումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:

Վարժանքի անցկացման նպատակն էր կատարելագործել թատրոնի հրդեհային անվտանգության աշխատակիցների և փրկարար արձագանքող ուժերի փոխգործակցությունը՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում: Սցենարի համաձայն՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի էր ունեցել պայթյուն: «Հրդեհը» 3-րդ կանչի բարդության էր, ներգրավվել են ժամանած բոլոր մարտական հաշվարկները: 4 «տուժած» է տարահանվել:

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդհանուր առմամբ գոհ է ուսումնավարժության արդյունքներից. իրականացված ցուցադրական, մարտավարական ուսումնավարժանքը ծառայեց իր նպատակին: Ուսումնավարժությանը մասնակցել են «Շտապ բուժօգնությունը», «Վեոլիա Ջուրը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը նշել է, որ ակնհայտ թերություններ չեն նկատվել: Նախարարության բոլոր ստորաբաժանումները հաջողությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները և հայտարարել «հրդեհի» մարում: