Բացել լրահոսը Փակել լրահոսը
176082694_4307519295949179_7926047133013463403_n (1)
A A
Պաշտոնական

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրւջանում։

Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, ԱԻ պետական ծառայության փրկարարներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Հինգ ամսվա ընթացքում իրականացված որոնումների արդյունքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1544 աճյուն, որից 27-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։