Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arthur_Tovmasyan
A A
Պաշտոնական

ԱՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ 

«Խորին  ցավով տեղեկացա իմ ընկերոջ՝  ֆրանսահայ ականավոր գործիչ, արցախյան ազատամարտի հերոս, Մոնթե Մելքոնյանի/Ավո/ սխրակից ու համախոհ, մարտական ընկեր Աշոտ Շմավոնյանի և նրա սիրելի տիկնոջ միաժամանակյա կորստյան բոթին։

Մեծ է Աշոտ Շմավոնյանի ներդրումը ֆրանսիական սփյուռքում հայեցի ազգային արժեհամակարգի պահպանման  գործում։ 

Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել  Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման հարցում:

Հայազգի քաջորդին ֆրանսիական բանակի եռանդուն ռազմական գործիչ էր, անցյալ դարի 70-ականներին սփյուռքում սկիզբ առած հայ ազատագրական շարժման առաջնորդներից

Անուրանալի է մեծ հայրենասերի վաստակը հատկապես  արցախյան 1-ին պատերազմի ընթացքում  Արցախին ցուցաբերած բազմակողմանի աջակցության գործում։ 

Իր մարդասիրական և բարեգործական  ծրագրերով նա Արցախի և հայ ժողովրդի կողքին էր նաև  2020թ 44-օրյա պատերազմի օրերին։

Համոզված ենք, որ մեծ հայորդու լուսավոր հիշատակը  վառ է մնալու  և մեր ժողովուրդը նրան   ընդմիշտ հիշելու է  հպարտության ու երախտագիտության զգացումներով։

Նրա հեռացումը մեծ կորուստ է հայ ժողովրդի համար։ Մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցություն ենք հայտնում Արցախի  նվիրլյալի զավակներին, հարազատներին, ընկերներին»։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին