Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo evropa
A A
Սպորտ

Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը` կողմնակալ մրցավարության զոհ (տեսանյութ)

Հայաստանի առաջատար ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանին չհաջողվեց մեդալ նվաճել Լիսաբոնում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում:

Մեր 73 կգ քաշային մարզիկը վստահ սկսեց մրցաշարը և նախնական փուլում մաքուր հաղթեց մոլդովացի Կորնել Անդրիեսին: 1/8 եզրափակիչում նրան մրցակից էր բաժին հասել ռուսաստանցի փորձառու ձյուդոյիստ Մուսա Մոգուշկովը, որը բազմիցս մեդալներ է նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Ֆերդինանդ Կարապետյանը մրցամարտի ընթացքում չնայած գեղեցիկ հնարքով տապալեց իր ախոյանին, սակայն մրցավարը, չգիտես ինչու, նրան հաղթանակ չշնորհեց: Արդյունքում` մեր մարզիկը ցավալի պարտություն կրեց վազարիով:

Ֆերդինանդ Կարապետյանը դուրս մնաց նաև սփոփիչ մրաշարից, քանի որ նրան հաղթած Մուսա Մոգուշկովն անհաջողության մատնվեց քառորդ եզրափակիչ փուլում: