Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma miki
A A
Սպորտ

«Ռոման» ոչ-ոքի խաղաց «Այաքսի» հետ և մտավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում Հռոմի «Ռոման» իր հարկի տակ ընդունեց «Այաքսին»:

Առաջին խաղակեսում կողմերը չկարողացան գոլ խփել, իսկ ահա երկրորդի սկզբում աչքի ընկավ հյուրերի ֆուտբոլիստ Բրայան Բրոբին: Խաղի 72-րդ րոպեին Էդին Ջեկոյի խփած գոլի շնորհիվ դաշտի տերերը հաշիվը հավասարացրին: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց` 1:1:

Այդպիսով, «Ռոման» մտավ կիսաեզրափակիչ, քանի որ մեկ շաբաթ առաջ Նիդեռլանդներում կայացած առաջին խաղում հաղթել էր 2:1 հաշվով: Իտալական ակումբը եզրափակիչ մտնելու համար կմրցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը հայտավորված էր հռոմեացիների մեկնարկային կազմում, 87-րդ րոպեին փոխարինվեց: