Բացել լրահոսը Փակել լրահոսը
174111055_278954027170171_3827049288003428127_n
A A
Պաշտոնական

16 դեպքով հաշվարկվել է 4.304.120 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս․ ԲԸՏՄ

Հաշվետվություն 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 17 դեպք: Արդյունքում 16 դեպքով հաշվարկվել է 4.304.120 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով  նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 2.229.102 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.820.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրված 15 դեպքով հաշվարկվել է 4.218.620 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 2.010.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 85.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում հաշվարկվել է 218.852  ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

 

Տարեկան վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 12 դեպքով նշանակվել է 960.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 257.000 ՀՀ դրամ)։ 

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 3.647.127 ՀՀ դրամ: