Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Դատապարտում ենք ոստիկանական բռնությունը գերի ընկած զինծառայողների հարազատների նկատմամբ. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը․

Երեկ՝ ապրիլի 13-ին, Շիրակի մարզպետարանի շենքում ոստիկանությունը բռնություն է գործադրել գերի ընկած զինծառայողների հարազատների նկատմամբ։

Դատապարտում ենք ոստիկանական բռնությունը և պահանջում ենք պատասխանատվության ենթարկել այն հրահանգած և իրականացրած պաշտոնատար անձանց։

Հայտարարում ենք, որ հետևողական ենք լինելու գերիների ազատության և նրանց հարազատների իրավունքների պաշտպանության հարցերում։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ