A
A
Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում. Պաշտպանը շնորհավորել է եզդիական համայնքին
Աջակցիր «Ա1+»-ինԱնփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում. Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է եզդիական համայնքին նոր տարվա առթիվ․
Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Մաղթում եմ, որ նոր տարին խաղաղություն ու նորանոր հաջողություններ բերի մեր եզդի բարեկամների ընտանիքներին։
Բացառիկ գնահատանքի է արժանի ձեր պատմությունն ու ազգային արժանապատվությունը:
Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում:
Հայաստանի Հանրապետությունում ձեր ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը պահպանելու և զարգացնելու պայմանները երաշխավորված են:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան