A
A
Խորհրդատվություն` ձվի մասին
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) փորձագետներ Մարտին Միտիմայերը եւ Էրբերհարդ Ֆեսը ՏՄՊՊՀ մասնագետներին փորձագիտական խորհրդատվություն կտրամադրեն «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում իրականացվող վարույթի վերաբերյալ:
Նրանց հրավիրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Այդ մասին հայտնում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 27-30-ը արտասահմանցի փորձագետները նաեւ ՏՄՊՊՀ աշխատակիցների համար դասընթաց-քննարկում կանցկացնեն, որի ընթացքում կքննարկվեն Հանձնաժողովի աշխատանքում ծագած օրենսդրական խնդիրները: