Բացել լրահոսը Փակել լրահոսը
վազգեն-մանուկյան-3
A A
Պաշտոնական

Վազգեն Մանուկյանը ցավակցել է

Վազգեն Մանուկյանի ցավակցական ուղերձը բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ․

Ափսոսանքով ու ցավով տեղեկացա մեր երկրի և ժողովրդի մեծ նվիրյալներից մեկի՝ Հրայր Հովնանյանի մահվան մասին:

Անմնացորդ նվիրված լինելով Հայրենիքին՝ Հովնանյանի կյանքի և գործունեության գլխավոր նպատակն էր Հայաստանի ու Արցախի հզորացումը: Նա երազում էր տեսնել ուժեղ, բարեկեցիկ, աշխարհում իր տեղն ու դերն ունեցող երկիր ու ժողովուրդ: Այդ երազանքի իրագործման համար նա ջանք չէր խնայում՝ նախաձեռնելով ու հաջողությամբ կյանքի կոչելով բազմաթիվ հայրենանպաստ ծրագրեր, ոգեշնչելով ապագայի նոր երազանքների ու հաղթանակների կերտմանը:

Խորին ցավակցություն եմ հայտնում մեծ բարերարի ընտանիքին, հարազատներին և մեր ողջ ժողովրդին:

Վազգեն Մանուկյան»։