Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը, որը Եվրոպայի առաջնությունում հանդես է եկել Բ ենթախմբում, հրում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Նա բարձրացրել է 196 կգ ծանրաձող:

Այս քաշային կարգում չեմպիոն է ճանաչվել իտալացի Անտոնիո Պիցոլատոն` երկամարտի 370 (164+206) կգ արդյունքով: Ռաֆիկ Հարությունյանը գրավել է 4-րդ տեղը` մեկ կիլոգրամով ետ մնալով բրոնզե մեդալակիր, լատվիացի Ռիտվարս Սուխարևից: