Բացել լրահոսը Փակել լրահոսը
170058788_956851338388904_2838023706508181915_n
A A
Պաշտոնական

Որտե՞ղ պետք է տեղադրված լինեն ծխախոտի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ

2021 թ. հունվարի 1-ին ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես այդ դրույթների պահանջների կատարման վերահսկողություն իրականացնող մարմին տեղեկացնում է, որ.

-hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (առողջարաններ, հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ, պանսիոններ, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներ (համալիրներ), զբոսաշրջային տներ),

-աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից,

-առևտրի կենտրոններում

տնտեսավարող սուբյեկտների ղեկավարների կողմից պետք է տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ։

Արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ պետք է լինեն ցանկացած փակ հանրային այլ տարածքներում ևս, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները,

ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝

-օդանավակայանների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը,

-հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնողների, որտեղ թույլատրվում է ունենալ օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը,

-զորամասերում և զինվորական հաստատություններում, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով նախատեսված օգտագործման համար առանձնացված հատուկ տարածքների։