Բացել լրահոսը Փակել լրահոսը
166683954_313046390336148_1542486950152815698_n
A A
Պաշտոնական

Պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է

Պետության կողմից բնակարանների և բնակելի տների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է։

👉🏻Բնակարանները քաղաքացիները վարձակալել են ԱՀ բոլոր շրջաններում:

👉🏻Վարձավճարների փոխհատուցման ուշացումները կապված են պայմանագրերի մեծ քանակի և քաղաքացիների կողմից կրկնակի պայմանագիր կնքելու հետ, որն ավելի է բարդացնում աշխատանքը:

👉🏻Հունվար ամսվա վարձավճարի փոխհատուցումները շարունակվում են, որի ավարտից հետո կիրականցվի փետրվար ամսվանը:

‼️Պայմանագրերը լուծարելու դեպքում առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայանալ նախարարություն:

Ծրագրի մասին👇🏻

✔️Ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ, որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի:
✔️Ծրագրի իրականացումը ուժի մեջ է մտնում պայմանագիրն ստորագրելու օրվանից սկսած և գործում է անորոշ ժամկետով:
✔️Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն /ԱՀ Կառավարության շենք/:

[ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]