Բացել լրահոսը Փակել լրահոսը
69077_b
A A
Պաշտոնական

Բախվել են «Toyota» և «Lada» ավտոմեքենաները․ կա զոհ և երեք տուժած

Մարտի 29-ին, ժամը 14:52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտակայքում բախվել են «Toyota» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Է․ Հ․, ծնված 2000 թ.) և «Lada 21110» (վարորդ` Պ. Ղ., ծնված 1944 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Lada 21110» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պ․ Բ․-ին (ծնված 1957 թ.), վարորդ Է․ Հ․-ին և ուղևոր Ն․ Ն․-ին (ծնված 2002 թ.) տեղի ուժերով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ Ն. Ն․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ մյուսները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Lada 21110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այնուհետև՝ վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Աբովյանի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին Պ․ Ղ․-ն մահացել է։