Բացել լրահոսը Փակել լրահոսը
911
A A
Պաշտոնական

Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում քաղաքացի է հոսանքահարվել

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 29-ին, ժամը 16։38-ին ահազանգ է ստացել, որ Նոր Գեղի գյուղում գտնվող «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տարածքում հոսանքահարված քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Լ․ Շ․-ն (ծնված 1960 թ.) մեկհարկանի շինության տանիքում աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել է:

Փրկարարները տանիքից իջեցրել են Լ. Շ․-ի դին  և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: