Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմեկնի Ուկրաինա

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակից Ուկրաինայի Խերսոն քաղաքում անցկացվող ամենամյան միջազգային մրցաշարին: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 8 բռնցքամարտիկ։ Ուկրաինայում ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 81 կգ քաշայիններ  Համբարձում  Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։

Խերսոնի թվով 15-րդ միջազգային մրցաշարը կմեկնարկի ապրիլի 1-ից, կավարտվի ապրիլի 7-ին: