Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess havaqakan
A A
Սպորտ

Հայկ Մ. Մարտիրոսյանը կխաղա Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականում

Գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանը համալրեց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի կազմը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից անցկացրած ընտրական մրցաշարում նա 4 հնարավորից վաստակելով 2,5 միավոր, գրավեց 1-ին տեղը: Սամվել Տեր-Սահակյանը առաջատարից ետ մնաց ընդամենը կես միավորով: Արցախցի Մանուել Պետրոսյանը 1,5 միավորով եզրափակեց աղյուսակը: Մրցաշարի չորրորդ մասնակից Արման Փաշիկյանը առողջական խնդիրների պատճառով 2-րդ տուրից հետո դուրս եկավ մրցաշարից:

Նշենք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դեռևս գլխավորում է գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Եթե նա տեղափոխվի ԱՄՆ, ապա ՀՇՖ-ն պետք է մտածի հավաքականի կազմի նոր համալրման մասին: Առայժմ մեր թիմն ունի այսպիսի կազմ. Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Հովհաննես Գաբուզյան, Հայկ Մ. Մարտիրոսյան: