Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Իսլանդիայի ֆուտբոլի հավաքականը Երևանում հրաժարվել է նախախաղային մարզումից

Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականը վաղը կայանալիք Հայաստանի հետ խաղից առաջ չի անցկացրել լիարժեք պարապմունք: 

Ինչպես հայտնում են իսլանդական լրատվամիջոցները, թիմի գլխավոր մարզիչ Արնար Պոր Վիդարսոնը փոխել է թիմի նախապատրաստական պլանը:

«Մենք երեկ մարզում էինք անցկացրել Գերմանիայում: Հետո երկար ճանապարհ անցանք  Հայաստան հասնելու համար: Սակայն ամենաբարդը ժամային գոտու փոփոխությունն է: Խաղացողների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք հետաձգել այսօրվա մարզումը, որպեսզի նրանք հանգստանան և վերականգնեն ուժերը», - ասել է գլխավոր մարզիչը:

Իսլանդիայի հավաքականի նախապատրաստական պլանի փոփոխությունը հավանաբար կապված է Երևանում հաստատված ձմառային եղանակի ու «Հանրապետական» մարզադաշտի ձնածածկ խոտածածկի հետ: Իսլանդացի ֆուտբոլիստները միայն թեթևակի վազել են և մի քիչ խաղացել ֆուտբոլի նարնջագույն գնդակներով: