A
A
«Ալյանսը» ձևավորում է ընտրական հսկողութան շտաբ
Աջակցիր «Ա1+»-ին«Ալյանս» կուսակցության հայտարարությունը
«Ալյանսի» ևս մի քանի հարյուր նոր անդամներ այսօր ստացան վկայականներ և
համալրեցին նախընտրական գործունեություն իրականացնող ակտիվի կազմը։
«Ալյանս» կուսակցությունում լրջորեն պատրաստվում են ընտրական տեղամասերում
հսկողություն իրականացնել, որի համար 2000 հոգուց բաղկացած
համահանրապետական շտաբ է ձևավորվում։
Կուսակցությունում համարում են, որ ոչ մի պարագայում չի կարելի վստահել, որ
իշխանությունները ընտրություններ կկազմակերպեն հավուր պատշաճի, և պետք է
սեփական ուժերով սահմանել խիստ հսկողություն և քվեարկության, և հաշվարկի
գործընթացների նկատմամբ։