Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Նոր աշխարհաքաղաքական իրողությունները կօգտագործենք մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների շահերն առաջ մղելու համար․ վարչապետը շնորհավորել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:

 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղված ուղերձում ասված է.

 

«Ձերդ Վսեմություն,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

 

Թող գալիք տարին Իրանի համար լինի բոլոր ոլորտներում ձեռքբերումների, խաղաղության և բարօրության տարի:

 

Պատմական խոր արմատներ ունեցող մեր երկու բարեկամ ժողովուրդների փոխշահավետ համագործակցությունն առավել մեծ նշանակություն է ձեռք բերել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո:

 

Վստահ եմ, որ կկարողանանք առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

 

Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»:




Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

 

«Ձերդ Գերազանցություն,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական       Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:

 

Թող այս հինավուրց տոնը խաղաղություն և բարեկեցություն բերի բարեկամ        Իրանին:

 

Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները պարտավորեցնում են առավել մեծ ջանքեր գործադրելու երկկողմ ծրագրերի շուտափույթ իրագործման համար:

 

Համոզված եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրողությունները կօգտագործենք մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների շահերն առաջ մղելու համար:

 

Ձերդ Գերազանցությանը մաղթում եմ քաջառողջություն և հաջողություն, իսկ      Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»: