A
A
Արցախում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտի քաղաքացին
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 49-ամյա Նունե Կասպարյանը: Այս մասին հայտնում է Արցախի Ներքին գործերի նախարարությունը:
«ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել է մարտի 13-ից որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը: Նրա առողջական վիճակը բավարար է»,- ասված է հաղորդագրությունում:
Նունե Կասպարյանը մարտի 11-ին ժամը 17:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։ Նրա անհետացման պատճառը կենցաղային հողի վրա առաջացած վեճն էր։