Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Ֆերդինանտ Կարապետյանը կմասնակցի ձյուդոյի Տաշքենտի «Մեծ սաղավարտի» մրցաշարին

Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում մեկնարկած ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում Հայաստանից կմասնակցի մեր առաջատար ձյուդոյիստ Ֆերդինատ Կարապետյանը:

Նա հանդես կգա 73 կգ քաշային կարգում, որի մեկնարկը կտրվի վաղը՝ մարտի 6-ին: Առաջին փուլը մեր մարզիկը բաց կթողնի, իսկ երկրորդում կհանդիպի հունգարացի Միկլոշ Ունգվարիի և ուզբեկ Ջալոլիդին Բոյզարովի միջև կայանալիք մրցամարտի հաղթողի հետ: Այս քաշային կարգում հանդես են գալիս 49 մարզիկ, որոնց թվում է նաև Հունաստանը ներկայացնող հայազգի ձյուդոյիստ Գիորգիոս Մարկարյանը:

Հավելենք, որ Տաշքենտի մրցաշարը նաև վարկանիշային է: Ֆերդինատ Կարապետյանը մեր միակ ձյուդոյիստն է, որը պայքարում է Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրի համար: