Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Դեռ չենք սկսել պատրաստվել օլիմպիական խաղերին․ Հակոբ Սերոբյան

2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր Հայաստանից առայժմ նվաճել են 4 մարզիկ։ Նրանցից մեկը մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է։

«Ա1+»-ը մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանից հետաքրքրվեց, արդյո՞ք մեր մարզիկը սկսել է հատուկ ծրագրով պատրաստվել տարվա գլխավոր մրցումներին։

«Ուզում էինք սկսել, բայց մի փոքր դադար տվեցինք, քանի որ վախենում ենք նա վնասվածք ստանա։ Պատերազմի ժամանակ երկու ամիս չենք մարզվել, իսկ մինչ հիմա պարապմունքներն այնքան էլ ծանրաբեռնված չէին։ 

Հատուկ ծրագիր արդեն կազմել ենք, սակայն առաջիկայում նա խաղերին կպատրաստվի թիմի հետ։ Մարտի 17-ից նախատեսել ենք երկշաբաթյա ուսումնամարզական հավաք Թբիլիսիում։ Այնտեղ արդեն կմարզվենք լրիվ ծանրաբեռնվածությամբ, կփորձենք նոր տարրեր։ 

Արթուր Դավթյանը Տոկիոյում մասնակցելու է բազմամարտին, սակայն մենք ամենաշատ ուշադրություն դարձնելու ենք նզույգթափի ու հենացատկի վրա», - ասաց Հակոբ Սերոբյանը։

Հավելենք, որ վերջերս կայացած Հայաստանի մարմնամարզության առաջնությունում Արթուր Դավթյանը նվաճել էր 4 ոսկե մեդալ՝ բազմամարտում, ազատ վարժությունում, հենացատկում և զուգափայտում։